Բրիթնի Սփիրսը կոտրել է ոտքը եւ հայտնվել հիվանդանոցում
Ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը հիվանդանոց է տեղափոխվել կոտրված ոտքով: Այդ մասին Instagram-ում հայտնել է նրա սիրեցյալը՝ Սեմ Ասգարին: Նա երգչուհու հետ համատեղ սելֆի է հրապարակել հիվանդանոցից: և գրել.
«Իմ առյուծուհին կոտրել է նախագարշապարի ոսկորն՝ անելով այն, ինչ սիրում Է, պարելով: Նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում»: