Թուրքիան պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Իդլիբում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ցանկացած պահի ռազմական գործողություն սկսել սիրիական Իդլիբում: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Նա մասնավորապես նշել է. «Այն երկրները, որոնց հետ մենք բանակցում ենք, չեն անում այն, ինչ անհրաժեշտ է Իդլիբում, մենք դա անելու ենք ինքներս»:
Ըստ նրա՝ Թուրքիան լիովին պատրաստ է իրականացնել իր սեփական գործողությունը: