«ՊՍԺ»-ն ցանկանում է գնել Ֆելիպե Կոուտինյոյին
Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ն ցանկանում է գնել բրազիլացի Ֆելիպե Կոուտինյոյին, ով այս պահին վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիա»-ում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ֆրանսիական ակումբի ղեկավարները ցանկանում են այս ամռանը նորից քայլեր ձեռնարկել՝ Կոուտինյոին ձեռք բերելու համար։
Իր հերթին բրազիլացին ցանկանում է մնալ Գերմանիայում և արդեն կատալոնական ակումբի ղեկավարներին հայտնել է իր որոշման մասին։