8 տարվա մեջ առաջին անգամ Հալեպում ինքնաթիռ է վայրէջք կատարել
Վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ Հալեպի օդանավակայանն ընդունել է ուղևորափոխադրում իրականացնող ինքնաթիռ:
Այս մասին տեղեկանում ենք Sana լրատվական գործակալությունից:
Ինքնաթիռը Հալեպ է թռչել երկրի մայրաքաղաք Դամասկոսից: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել ահաբեկիչներից ազատագրված օդանավակայանում: