Բոլորը գիտեն, որ Պոլը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից․ Մատիա Պոգբա
Պոլ Պոգբայի եղբայր Մատիա Պոգբան խոսել է իր եղբոր ապագայի մասին։ Այս մասին տեղեկանում ենք El Chiringuito TV-ից։
«Բոլորը գիտեն, որ Պոլը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից։
Նա ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում և նվաճել գավաթներ։ Մենք բոլորս գիտենք, որ դա չի լինի Մանչեսթերում։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա ամռանը»։
Հիշեցնենք, որ Պոգբային ցանկանում են գնել «Յուվենտուս»-ն ու «Ռեալ»-ը։