Իկեր Կասիլիասը ավարտում է իր պրոֆեսիոնալ կարիերան
Պորտուգալական «Պորտու»-ի նախագահ Ժորժե Պինտու դա Կոշտան նշել է, որ թիմի դարպասապահ Իկեր Կասիլիասն իրեն ասել է, որ ցանկանում է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական AS սպորտային պարբերականից։
Կասիլիասը ցանկանում է մասնակցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։
Հիշեցնենք, որ Կասիլիասն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն «Ռեալ»-ում և «Պորտու»-ում։