Բոլթոնը քննադատել է Թրամփին, բայց հուսով է, որ Սպիտակ տունը թույլ կտա իր գրքի լույսընծայումը
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական ուղեգիծը մի շարք երկրների նկատմամբ՝ ըստ որում հույս հայտնելով, թե Սպիտակ տունն ի վերջո կդադարեցնի առարկություններն իր գրքի հրապարակման դեմ, որը պատմում է այդ թվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Միացյալ Նահանգների ղեկավարի զրույցի մասին:
Այդ մասին Բոլթոնը հայտարարել է փետրվարի 17-ին՝ ելույթ ունենալով Դյուկի համալսարանում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ), նրա ելույթից մեջբերումներ է հեռարձակել CNN հեռուստաընկերությունը: