Ստավրոպոլում աղջիկը տանը ծննդաբերել է ու երեխային պատուհանից նետել դուրս
ՌԴ-ի Ստավրոպոլի երկրամասում 18-ամյա աղջիկը պատուհանից ցած է նետել իր աղջնակին, ում ծննդաբերել է տանը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նշվում է, որ աղջիկն իր երեխային ունեցել է շենքի առաջին հարկում գտնվող իր բնակարանում և սրբիչի մեջ փաթաթելով պատշգամբից դուրս է նետել։ Երեխային դրսում գտել է շենքի բնակիչներից մեկն ու կանչել շտապօգնություն։
Բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը։ Երեխայի մոր դեմ հարուցվել է քրեական գործ։