«Տոտենհեմ»-ի հարձակվող Սոն Հին Մինը վնասվածքի պատճառով բաց կթողնի 6 շաբաթ
Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Սոն Հին Մինը վնասվածք է ստացել։ Նա կոտրել է աջ ձեռքը։ Այս մասին տեղեկանում ենք The Athletic կայքից։
Սոնի ապաքինման համար պետք է 6 շաբաթ։ Լոնդոնյան թիմի մյուս հարձակվող Հարի Քեյնը նույնպես վնասվածքի պատճառով բացակայում է և կապաքինվի ապրիլին։
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբն այդպես էլ չգնեց կենտրոնական հարձակվողի։