Մեծ Բրիտանիայում ջրհեղեղի ու փոթորիկի հետևանքով կա 3 զոհ
Մեծ Բրիտանիան շարունակում է պայքարել «Դենիս» փոթորիկի դեմ, որը վնասներ է հասցրել երկրի մի շարք շրջաններում։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Քամու ու անձրևների հետևանքով Ուելսի ու Շոտլանդիայի տարածքներում ևս մի շարք բնակավայրեր ողողվել են ջրով։ Ավելի քան 600 քաղաքներում և գյուղերում ջրհեղեղ է։
Ջուրը փակել է փողոցներ և ճանապարհներ։
Նշվում է նաև, որ ավելի քան 3 մարդ մահացել է։ Այլ մանրամասների դեպքում առաջիկայում կհաղորդվի։