Կրակոցներ Թայլանդում․ կա 1 զոհ և 1 վիրավոր
Թայլանդում անհայտ մարդը կրակ է բացել առևտրի տներից մեկում գտնվող մարդկանց վրա։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Կրակոցների հետևանքով մահացել է 1 մարդ։ Եվս մեկ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել է։ Նշվում է, որ անհայտ անձը կրակոցներ արձակել է անձնական պատճառներից դրդված։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։