Էդ ատելության մթնոլորտը մենակ դո՞ւք եք տեսնում․ Անդրանիկ Քոչարյանին դուր չեկավ բանակի զոհերին առնչվող հարցը (տեսանյութ)
Բանակում զինվորների մահվան դեպքերի առնչությամբ անցկացվում են ծառայողական քննություններ, որի շրջանակում հնարավոր է կիրառվեն պատժամիջոցներ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ փակ հանդիպումից հետո։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե բանակում սպանությունների պատճառները դրսից բանակ եկած քրեական ենթամշակույթն է, Արտակ Դավթյանը նկատեց, որ քրեական տարրեր, իհարկե, կան բանակում։
«Ընդհանուր գլոբալ մեծ առումով նման տարրեր, իհարկե, կան բանակում, ինչպես նաև հասարակության մեջ: Չի կարող հասարակությունում դա լինել և բանակում չլինել: Իհարկե, բավականին դաշտ ունենք աշխատելու»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկումը, թե տեսակետ կա, որ հասարակության շրջանում տիրող ատելության մթնոլորտը ևս անդրադառնում է բանակի վրա, զայրացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։
«Էդ ատելության մթնոլորտը մենակ դո՞ւք եք տեսնում»,- հակադարձեց նա՝ թույլ չտալով Արտակ Դավթյանին պատասխանել լրագրողի հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում։