Բանակում զոհված 13 զինվորից 4-ը հիվանդ են եղել, 4-ի մահն էլ դժբախտ պատահարի հետևանք է․ Արտակ Դավթյան (տեսանյութ)
ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամների հետ փակ հանդիպումից հետո։
Ադրադառնալով վերջին մեկուկես ամսվա ընթացքում բանակում զոհված 13 զինվորի հարցին, Արտակ Դավթյանը հայտարարեց, որ մահացածներից 4-ը հիվանդ են եղել, 4-ն էլ դժբախտ պատահարի հետևանքով են զոհվել, իսկ մնացած 5-ի խնդրով զբաղվում են պատկան մարմինները։
Մանրամասները՝ տեսանյութում