Տպավորություն է, որ նստել ենք ավտոբուս ու անհայտ ուղղությամբ գնում ենք, ավտոբուսի ղեկին էլ վարորդ չկա. Թեհմինա Վարդանյան
Այս հրաժարականների շքերթում ամենահետաքրքրական նախադասությունը` «իր դիմումի համաձայն»-ն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
«Քաղաքապետարանում միայն թվով 10-ից ավել վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար կա: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ այս իշխանությունները կադրային լուրջ խնդիրներ ունեն, բայց նաև խորը բարդույթ:
Իմ լավ ընկերներից մեկը մի օր ներկա իրավիճակը շատ հետաքրքիր նկարագրեց. տպավորություն է, որ նստել ենք ավտոբուս ու անհայտ ուղղությամբ գնում ենք, բայց կա ևս մի խնդիր` ավտոբուսի ղեկին վարորդ չկա...»,- գրել է Վարդանյանը: