Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ինէսօր եկել է, կառավարության նիստին խոսում է «կիստաներից ու գիշերամիզությունից»․․․ Ես լեգիտիմ իրավունք ունե՞մ մտածելու, որ քո հաջորդ կլուոնադայի արարին էս նախապատրաստում Ապրիլի 24-ին ընդառաջ․ ՀՀԿ անդամԹբիլիսիում ցույցերը դեռ շարունակվում են«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրանԱլիևն ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան. Զախարովա
Թուրքիայի կաուչուկի գործարաններից մեկում ուժգին հրդեհ է բռնկվելՀարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետՉինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին
Վարդենիսում տաքսու վարորդն ու ևս մեկ տղամարդ 13-ամյա աղջկա են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունըԱրթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել էԳարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունիՈստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ Մարիա Զախարովա
«Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Գիշերամիզությամբ զորակոչվում են բանակ, որ հետո ծառայությունից ազատվեն․ գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի ծառայությունից․ ՊապիկյանՄահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել էՀավաքական ատելությունից մարդկանց դրդում են անձնական վրեժխնդրության. Գերասիմ ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վանաձորցիների հետ (տեսանյութ)
Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապելՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե ԳրիգորյանՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբան«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանաՌուսաստանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-իցՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Էդմոն Մարուքյան
Ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը խոսել է հարգանքը, բարի համբավը, հիշատակը զոհաբերելու մասին (տեսանյութ)
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
ԱՄՆ-ը և 48 այլ երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրաՓաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահմանազատման գործընթացը խախտում է մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը. «Թաթոյան» հիմնադրամԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ տավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
Մամուլ

«168 Ժամ». Մյունխենի վտանգավոր հետևանքները

«168 Ժամ» թերթը գրում է.

«Մյունխենի անվտանգության գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերյալ գնահատականները հակասական են, թեև բացասական արձանագրումները գերակշռում են դրականի նկատմամբ։ Այդ հանդիպման ընթացքում մեր՝ հայկական կողմի տեսանկյունից բացասական երանգներ արձանագրվեցին՝ ինչպես ֆորմալ՝ արտահայտչամիջոցների, այնպես էլ՝ բովանդակային առումով։

Ակնհայտ էր քննարկման լեզվին՝ անգլերենին, Նիկոլ Փաշինյանի ոչ բավարար մակարդակով տիրապետելու իրողությունը, ինչն ավելի էր ընդգծվում Ալիևի խոսքի ֆոնին։ Տեսանելի էր նաև Նիկոլ Փաշինյանի լարվածությունը, որն արտահայտվում էր ժեստիկուլյացիայով, անկանոն շարժումներով։

Իսկ քննարկման բովանդակային հատվածում Հայաստանի վարչապետը թույլ տվեց բազմաթիվ սխալներ՝ ինչպես պատմական հղումների, այնպես էլ՝ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացի ներկայացման առումով։ Այդպիսի վրիպումները բազմաթիվ էին, սակայն ամենաբովանդակային բացթողումը, թերևս, այն էր, որ քննարկման ողջ ընթացքում Հայաստանի վարչապետի կողմից այդպես էլ որևէ բառ չարտասանվեց ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, ինչը հակամարտության կարգավորման մեր՝ հայկական կողմերի հիմնական կռվանն է։ Եվ, ցավալիորեն, ազգերի ինքնորոշման մասին ձևակերպում հնչեց միայն Իլհամ Ալիևի կողմից՝ հանդիպման վերջում, հեգնական համատեքստում, որին, ցավոք, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ համարժեք արձագանքել։

Այդ քննարկման հետ կապված միակ մխիթարական իրողությունն այն է, որ Ադրբեջանի նախագահն էլ առանձնապես չփայլեց իր պատրաստվածությամբ և մնաց իր երկրի կողմից արդեն շուրջ 30 տարի թմբկահարվող ու աշխարհին հոգնեցրած ձևակերպումների տրամաբանության շրջանակներում։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա քննարկմանը նրա մասնակցությունից ընդհանուր առմամբ ակնհայտ էր, որ նա այդ միջոցառմանը գնացել էր անպատրաստ՝ բառի լայն և նեղ իմաստներով։ Նման մակարդակի հանդիպումներին պետությունների ղեկավարների մասնակցությունը պետք է ունենա, այսպես կոչված, ինստիտուցիոնալ հենք, այսինքն՝ պետական համապատասխան կառույցները՝ սկսած ԱԳՆ-ից, վերջացրած տարբեր վերլուծական կենտրոններով, պետք է նախապես աշխատեն երկրի ղեկավարի խոսքի, շարժուձևի, ընդդիմախոսի հետ հնարավոր հարցուպատասխանի, բանավեճերի տարբեր սցենարների վրա։ Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ նման որևէ աշխատանք չէր տարվել։ Դժվար է ասել՝ ինչ պատճառով։

Հավանական է թվում այն տարբերակը, որ Փաշինյանն իրեն համարում է ամենագիտակ նաև ղարաբաղյան հարցում և հրաժարվել է համապատասխան աջակցությունից, ինչի արդյունքում նրա խոսքը մեզ համար կենսական նշանակություն ունեցող ղարաբաղյան հակամարտության հարցում թողնում էր խիստ մակերեսային, ուսանող պատմաբանի մակարդակի խոսքի տպավորություն։ Գլոբալ առումով այդ երևույթի պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հակաինստիտուցիոնալ, հակահամակարգային կերպար է, և դա արտահայտվում է նրա գործունեության գրեթե բոլոր ասպեկտներում։ Սա չափազանց վտանգավոր իրողություն է, քանի որ, եթե ներքին հարցերում կարելի է հանդուրժել դիլետանտիզմն ու պոպուլիզմը, ապա արտաքին քաղաքականության ասպարեզում դա ուղղակի հղի է կործանարար հետևանքներով։ Բայց կա ևս մեկ կարևոր նրբերանգ. ո՞վ կամ ովքե՞ր են, որ կարող են ի պաշտոնե կամ ղեկավարին մոտ գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ այս իրողությունների մասին ասել Նիկոլ Փաշինյանին։ Նրա շրջապատը զբաղված է արտասանված ամեն մի տառի փառաբանմամբ, իսկ արտաքին քաղաքականության պատասխանատուներից չափազանց դժվար է ակնկալել թերությունների ու բացթողումների մասին Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու համարձակություն։

Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը կարդալու է իր թիմակիցների գովաբանությունն ու տեսնելու է արտաքին քաղաքականության պատասխանատուների հպատակ ժպիտները, քննադատությունները վերագրելու է «պետության դավաճաններին» և համակվելու է զգացողությամբ, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել և բարոյական հաղթանակ է արձանագրել Ալիևի նկատմամբ։

Այդ պատրանքը նրան խանգարելու է վերադառնալ իրականություն, ընդունել սեփական սխալները, և նա նույն ոգով շարունակելու է իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Իսկ դա վտանգավոր է։ Չափազանց վտանգավոր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում