Աջափնյակի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը՝ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը՝ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Բացի այդ, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել և հայտնել, որ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:
Թելման Թադևոսյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2020 թ. հունվարի 31-ին