Խոշոր հրդեհ Բաքվում. կան վիրավորներ (ֆոտո, վիդեո)
Հրդեհի հետևանքով ութ մարդ վիրավորվել են Բաքվի Սադարակի խոշորագույն առևտրի կենտրոնում: Այս մասին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել շտապ օգնության հինգ խումբ: Տուժածներին օգնություն են ցույց տվել տեղի բնակիչները: Գլխի վնասվածք ունեցող մեկ մարդ ուղարկվել է հիվանդանոց:
Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ:
«Սադարակ» առևտրի կենտրոնը գտնվում է Բաքվի արվարձանում, այն ընդգրկում է 100 հեկտար տարածք: