Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում ենՄենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ ԼավրովՓաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ԲԿ (տեսանյութ)Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձըԱմենաշատ օգուտը Հայաստանն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ ԼավրովՓաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. ԱբրահամյանԵվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումԱրցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
Քաղաքականություն

Երկրում մթնոլորտը պետք է փոխվի. բանակում կորուստների հարցն արդեն անվտանգության խնդիր է. Էլինար Վարդանյան

Բանակում կորուստների խնդիրը խիստ զգայուն, պատասխանատվություն և զսպվածություն պահանջող թեմա է։ Վերջին օրերի մտահոգիչ կորուստների վերաբերյալ էմոցիոնալ արձագանքները, որքան էլ հասկանալի լինեն, միայն խորացնում են լարվածությունը։ Կենցաղային մակարդակի քննարկումների փոխարեն անհրաժեշտ է մասնագիտական, խորքային վերլուծություն, ինչը հնարավորություն կտա վերհանել խնդիրները, գտնել կարգավորման ուղիները, հանգստացնել հասարակությանը։ Օրեր շարունակ չկար նման խոսք և գերիշխում էր կամ զգացմունքայնությունը, կամ կենցաղային, խոհանոցային մակարդակը, կամ 5-րդ շարասյան քարոզը։

Պաշտպանության նախկին նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը առաջինը հրապարակային հանդես եկավ հավասարակշիռ մասնագիտական խոսքով։ Սեյրան Օհանյանը հայկական բանակում ամենամեծ ծավալի ռեֆորմներ արած և որակական փոփոխությունների հասած նախարարն է։ Նրա օրոք է քաղաքացիական վերահսկողության ամենամեծ առաջընթացն ապահովել։ Հիմա նա, սակայն, պարտադրված է արդարանալ և դատարանում ժամանակ սպանել։

Իսկ այսօր հրապարակվեց ԱԱԾ նախկին տնօրեն, մեր պետության արդեն երիտասարդ սերնդի գեներալ Արթուր Վանեցյանի գնահատականները, իրավիճակի պատճառների և լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ մեկնաբանությունները։

Ենթագիտակցորեն շատերն են հասկանում Վանեցյանի այն մտահոգությունը, որ ներբանակային զարգացումները պայմանավորող գլխավոր հանգամանքը երկրում ստեղծված մթնոլորտն է, սակայն շատ կարևոր է, որ դա արձանագրի երկրի ամենատեղեկացված մարդկանցից մեկը, գեներալը։ Ու շատ լավ է, որ Վանեցյանը քաղաքական, հանրային դաշտ իր մուտքը սկսում է նման խորքային խնդրի կարևորմամբ։

«Բանակում չի կարող լինել «հնի և նորի» բաժանում։ Բանակը ինստիտուցիոնալ հիշողությամբ, մշտապես կատարելագործվող համակարգ է, որտեղ փորձը և մոդեռնիզացիան միասնական և փոխլրացնող սկզբունքներ են։ Կարող եմ նշել որոշակի օրինակներ, որոնք, թվում է, թե բանակից դուրս՝ հանրային կյանքում են ընթանում, սակայն ուղղակիորեն ներգործում են ներբանակային մթնոլորտի վրա»։

Վանեցյանի կողմից առանձնացվող խնդիրներից՝ պաշտոնական դասալիքների մուտքը զորամասեր, Արցախի գեներալների դեմ ուղղորդված արշավը, Հայաստանի և Արցախի միջև սեպ խրելու փորձերը իսկապես պետության բոլոր սթափ ու առողջ շրջանակներին միավորող խնդիր է։

Լրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում։ Ճիշտ է, որ բոլորիս խնդիրն է օգնել, որպեսզի հնարավոր լինի նայել խնդիրների խորքը և լուծումներ գտնել, և որպեսզի դա ստացվի, երկրում մթնոլորտը պետք է փոխվի. սա արդեն անվտանգության խնդիր է։ Իսկ այն ընդգծված աջակցությունը, որով Վանեցյանը հայտնում է այսօրվա բանակի ղեկավարությանը ուղղակի մարդկային և մասնագիտական մաստեր-կլասս է. «Այսօր Պաշտպանության նախարարության և Արցախի ՊԲ հրամկազմը՝ նախարարներից մինչև հանրության հետ աշխատող օղակներ, համալրված են պրոֆեսիոնալ և պարկեշտ մարդկանցով։ Վստահ եմ՝ ամեն նման պատահար նրանց համար անձնական ողբերգություն է, ինչպես և բոլորիս համար։ Բոլորիս խնդիրը նրանց օգնելն է, որպեսզի կարողանան նայել խնդիրների խորքը և լուծումներ գտնեն։ Բայց, որպեսզի դա ստացվի, երկրում մթնոլորտը պետք է փոխվի։ Սա արդեն անվտանգության խնդիր է։ Ես բոլորին խնդրում եմ մտածել այս ուղղությամբ»- եզրափակում է Վանեցյանը։


Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ