Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)
Վազող տողեր

Հայաստանի իշխանությունները վարում են Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայինությունը նվազեցնելու քաղաքականություն. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախյան հիմնահարցին:

Նա նշել է, որ ցանկացած խոսք, միտք կամ գործողություն, որ կթուլացնի Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայնությունը, կդիտարկվի որպես Ադրբեջանական շահերի ուղղակի ներկայացուցչություն և պաշտպանություն՝ հետագա բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով։

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Արցախյան հակամարտության կարգավորման հիմքում կարող են դրվել միջազգային իրավունքի երկու հիմնարար սկզբունքներ. ազգերի ինքնորոշում և տարածքային ամբողջականություն։

Ադրբեջանի վաղեմի երազանքն է հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, որտեղ միջազգային պրակտիկան նախընտրում է պաշտպանել տարածքային ամբողջականությունը։

Հայկական կողմը, քաջ գիտակցելով այս վտանգը, Արցախյան հակամարտությունը ներկայացրել է որպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում՝ տեղական և միջազգային օրենսդրության պահանջներին համապատասխան։ Իրենց ինքնորոշման համար պայքարող ազգերը ստանում են միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ և օգտվում միջազգային իրավունքով տրված բոլոր իրավունքներից և հնարավորություններից։

Դրանով էր պայմանավորված Արցախի անկախության գործընթացը, պետական ինստիտուտների ձևավորումը, ժողովրդավարական արժեքների և իդեալների ամրագրումը Արցախի Սահմանադրության և պետական իշխանության մարմինների գործունեության մեջ։

Վերջին ժամանակներում հաճախ ենք լսում այնպիսի վտանգավոր արտահայտություններ, ինչպիսիք են «Արցախը Հայաստան է, և վերջ», «Արցախը Հայաստանի մարզ է», «Բակո Սահակյանը Արցախի մարզպետն է» և այլն, իսկ Հայաստանի իշխանությունները վարում են Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայինությունը նվազեցնելու և միջազգային հանրությանը Արցախը որպես Հայաստանի մաս ներկայացնելու քաղաքականություն։

Ցանկանում եմ կարծել, որ նշված արտահայտությունների հեղինակները «մոլորված և անգրագետ» պատրիոտներ են, իսկ իշխանությունների մեջ չկան խելացի և բանիմաց իրավաբաններ, որ Փաշինյանին կհուշեն, որ Հայաստանի կենսական շահերից է բխում Արցախյան հակամարտությունը որպես ազգերի ինքնորոշում ներկայացնելը, ինչ որ պահի Արցախի անկախությունը ճանաչելը, ապա հետագա ճակատագիրը Արցախի ժողովրդի ուղղակի կամարտահայտման միջոցով որոշելը։

Սա հատկապես կարևոր է Արցախյան հակամարտության միջազգային-իրական հարթության վրա կարգավորելու հեռանկարի գոյությամբ, ինչի մասին առաջին անգամ բարձրաձայնվեց Մյունխենյան դեբատի ժամանակ։

Չեմ ուզում հավատալ, որ այս ամենն արվում է հատուկ ծրագրի շրջանակներում, իսկ անողները քաջ գիտակցում են իրենց արարքների պետական մակարդակի վտանգավորությունը։

Ցանկացած խոսք, միտք կամ գործողություն, որ կթուլացնի Արցախի միջազգային-իրավական սուբյեկտայնությունը, կդիտարկվի որպես Ադրբեջանական շահերի ուղղակի ներկայացուցչություն և պաշտպանություն՝ հետագա բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով։

Եվ միշտ հիշեք. Արցախը երբեք չի եղել և երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։