Իսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ արկեր և ռազմական մեքենաներ է խնդրումՄեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ ՆԳ նախարարինՄինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետԱյն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ Թևանյան
Հասարակություն

ԿԳՄՍՆ-ն 2019-ի դեկտեմբերի 30-ից չունի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարար. Ա. Բախշյան

ՀՀ Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ հանրակրթության ոլորտում այս պահին պատասխանատու փոխնախարար չունենալու, դպրոցների կառավարման խորհուրդներում տեղի ունեցող կամայականությունների և ոլորտային այլ խնդիրների մասին և դիմել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Հայտարարությունը՝ ստորև.

«ԿԳՄՍ նախարարությունը 2019-ի դեկտեմբերի 30-ից չունի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարար այն դեպքում, երբ դպրոցներում կուտակված են հազար ու մի խնդիրներ։ Լրատվությամբ անընդհատ տարածվում են դպրոցների կառավարման խորհուրդներում տեղի ունեցող կամայականությունների մասին, որոնց պատճառը կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության գործող անկատար, իսկ ավելի ճիշտ՝ անազնիվ նպատակներով գրված կարգերն են, որոնց փոփոխությունները օր առաջ պետք է արվեին։

Դեռ 2018-ին անձամբ մասնակցել եմ այդ կարգերում փոփոխություններ կատարելու գործընթացին, որոնք 2019թ․մարտի 27-ից ապրիլի 11-ը e-draft-ում դրվեցին քննարկման՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացին դպրոցի մանկավարժներին, սովորողների ծնողներին մասնակից դարձնելու, խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացին նրանց ձայնն առավել ազդեցիկ դարձնելու նպատակով: Այս նախագծերում ես ունեցել եմ բազմաթիվ առաջարկներ, որոնք 26․04․2019-ին ուղարկել եմ անձամբ նախարարին, սակայն այդպես էլ չգիտեմ, թե ո՞ր առաջարկս ընդունվեց, որը՝ ոչ։

Մասնավորապես, առաջարկել եմ դպրոցի ծնողական խորհրդում դասարանական ծնողական խորհուրդը ներկայացվի ոչ թե մեկ՝ խորհրդի նախագահով, այլ 2-4 հոգով, որպեսզի անդամները սովորեն իրար լսել ու կոլեգիալ որոշումներ կայացնել։ Առաջարկս հիմնավորել եմ առկա կառավարման խորհուրդներում ծնողների ձևական մասնակցությամբ, երբ դպրոցի ծնողական խորհրդում յուրաքանչյուր դասարանից մեկ ծնող՝ տվյալ դասարանի ծնողական խորհրդի նախագահ, դառնում է ամբողջ դպրոցի ծնողական խորհրդի անդամ, իսկ դպրոցի ծնողական խորհուրդը փաստորեն ներկայացնում են դպրոցի դասարանների թվով ծնողներ։ Այդ ծնողները ոչ միայն չեն կարող ներկայացնել ամբողջ ծնողական համայնքի տեսակետը, այլև ակամա դառնում են տնօրենի ցանկացած ապօրինի որոշման հլու հնազանդ կատարողները՝ բացառելով բազմակարծությունն ու ցանկացած քննադատական տեսակետ։

Առաջարկել էի ընդհանրապես հանել ծնողխորհրդի նախագահի կարգավիճակը, որը չի ապահովում ծնողների մեջ մի՛շտ առկա բազմակարծությունը։ Ի վերջո «Հանրակրթության մասին» օրենքով ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝ 1) սովորողը, 2) սովորողի ծնողը ու նրանց մասնակցությունը դպրոցում կրթական գործընթացին պետք է պատշաճորեն ապահովվի, ոչ թե ձևականորեն։ Ի վերջո նրանք են դպրոցի շահառուները։

Սակայն e-draft-ում հանրային քննարկումներն ավարտվել են 2019թ․ ապրիլի 11-ին ու մինչ օրս անհայտ է դրանց թե՛ ճակատագիրը, թե՛ բովանդակությունը։ Ի՞նչ է կատարվում ԿԳՄՍ նախարարությունում, ինչո՞ւ են հապաղում այս կարևոր որոշումների փոփոխությունները կյանքի կոչել, մարդ չի հասկանում։ Այնինչ ծնողներն անընդհատ բարձրաձայնում են այս խնդիրների մասին։ Մասնավորապես, ս․թ․ հունվարի 21-ին Արմավիրի մարզի Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի 11 ծնողների ստորագրությամբ մի նամակ եմ ստացել, որտեղ նրանք պատմում են դպրոցի կառավարման խորհրդի ձևավորման ժամանակ տնօրենի թույլ տված կամայականությունների մասին։ Նույն օրն այն համապատասխան կից նամակով հասցեագրել եմ Կրթության տեսչական մարմնին, որի ղեկավար պարոն Շագաֆյանի հրամանով փետրվարի 3-5-ը դպրոցում իրականացվել է ստուգում՝ նամակում ներկայացված փաստերի իսկությունը պարզաբանելու նպատակով։ Նամակիս պատասխանն արդեն ստացել եմ, որտեղ մանրամասն նկարագրված է ստուգման ընթացքն ու արձանագրված խախտումները, որոնց վերաբերյալ կազմվել է ակտ, տնօրենին տրվել են հանձնարարականներ։ Արձանագրել են, որ դիմումում ներկայացված փաստարկները համապատասխանում են իրականությանը:

Դիմումը և ստուգման արդյունքներն ուղարկվել են ՀՀ Արմավիրի մարզպետին՝ քննարկելու, համապատասխան միջոցներ ձեռնարկելու և ՀՀ կրթության տեսչական մարմնին տեղեկացնելու առաջարկությամբ: Կսպասենք Արմավիրի մարզպետի քայլերին, սակայն դրանք չեն լուծելու առկա անվստահությունը կառավարման խորհրդի նկատմամբ, քանի դեռ գործող կարգերը չեն փոխվում և կառավարման խորհուրդներում ո՛չ ծնողական համայնքի, ո՛չ մանկավարժական խորհրդի, ո՛չ լիազոր պետական մարմինների ներկայացուցիչները չեն գործում աշակերտների կրթության իրավունքի շահերից, որն է՝ օգնել ու պարտադրել տնօրենին դպրոցում ապահովել բարոյահոգեբանական այնպիսի բարենպաստ մթնոլորտ, որտեղ երեխաների համար սովորելը լինի ոչ թե պարտադրանք, այլ հաճելի անհրաժեշտություն։

ԿԳՄՍ նախարարությունը դանդաղում է ոչ միայն այս հարցում, հարգելիներս, ՔԱՅԼ ԱՐԵՔ։

Հ․Գ․ Հարգելի ծնողներ, ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը հոդվածում բարձրացված խնդրի շուրջ»։


ԼՐԱՀՈՍ
12:33 • 17/02
Բանակում ստեղծված իրավիճակն ամենաթողության, 30 տարվա անարդարության հետևանքն է. Մանվել Եղիազարյան
12:32 • 17/02
«Թունելի վերջում լույս ենք տեսնում». Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ երկիրը մոտ է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակ տանելուն
12:17 • 17/02
Քըլըչդարօղլուն այսօր դատական հայց կներկայացնի Էրդողանի դեմ
12:15 • 17/02
Պետք էր հրավիրել միջազգային հանրությանը ԱՀ ընտրությունները դիտելու և 30-ամյա անկախ ժողովրդավարական պետության ձեռքբերումները տեսնելու. Թ. Պողոսյանը՝ մյունխենյան բանակցությունների մասին
12:13 • 17/02
Կնոջ՝ 47 տարի առաջ ԱՄՆ-ում կորցրած մատանին հայտնաբերվել է Ֆինլանդիայում
12:11 • 17/02
Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ազատվելով Մայրավանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Դամասկոսի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո
11:56 • 17/02
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ
11:50 • 17/02
Բանակը PR-ի տեղ չէ, չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, անգամ եթե այսօր նախարար ու պատգամավոր են․ Արթուր Վանեցյան. Aravot.am
11:47 • 17/02
«Դա միակ անունն էր, որ նա գիտեր». Թրամփը ԿՀՎ-ին ստիպել է գտնել և սպանել Բեն Լադենի որդուն՝ անտեսելով ավելի առաջնային թիրախները. NBC news
11:42 • 17/02
ՔԿԾ համակարգում նոր հանդերձանքի հատկացման գործընթացը սկսվել է, այն կիրականացվի փուլերով՝ ըստ հաստատված ժամանակացույցի
11:24 • 17/02
ԿԳՄՍՆ-ն 2019-ի դեկտեմբերի 30-ից չունի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարար այն դեպքում, երբ դպրոցներում կուտակված են հազար ու մի խնդիրներ. Ա. Բախշյանը դիմել է Ա. Հարությունյանին
11:22 • 17/02
5 տոննա. Կոստա Ռիկայի ոստիկանությունն առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենախոշոր խմբաքանակը
11:21 • 17/02