Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ճանաչմանը։ Թուրքիայի ԱԳՆ մամլո խոսնակ Համի Աքսոյը Սիրիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչումը անվանել է Սիրիայի իշխանությունների էությունը ցուցադրող վառ օրինակ։
Համի Աքսոն նշել է, որ Սիրիայի իշխանությունները այս որոշմամբ ցույց են տալիս իրենց երկերեսանիությունը, քանի որ Սիրիայի իշխանությունները տարիներ շարունակ տարատեսակ հալածանքների ու կոտորածների են եթարկել սեփական ժողովրդին՝ տեղահանելով միլիոնավոր մարդկանց և կիրառելով քիմիական զենք։
«Մինչ այժմ շարունակվում է այս ողբերգությունը, որի պատճառը Սիրիայի իշխանություններն են, մեր սահմանին տեղի է ունենում պատմության ամենադաժան իրադարձություններից մեկը»,- հավելել է Աքսոն՝ շեշտելով, որ «Սիրիայի ռեժիմը այլևս կորցրել է միջազգային լեգիտիմությունը»։