Ալեքսանդր Լապշինը՝ հայկական բանակում տիրող իրավիճակի մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում է արել վերջին ժամանակներում հայկական բանակում տիրող իրավիճակի և զոհերի վերաբերյալ.
«Եթե թույլ կտաք, ես էլ խոսեմ ԽՍՀՄ նախկին բանակներում «դեդովշինայի» խնդրի մասին: Կա «դեդովշինան» հաղթահարելու պարզ մեթոդ՝ զինվորներին տարիներով չպահել զորանոցներում, այլ թույլ տալ նրանց դուրս գալ և լինել տանը, հարազատների ու ընկերների կողքին: Ահա և լուծումը: Պետք է զինվորները հանդիպեն իրենց ընկերուհիներին և թոթափեն ավելորդ էներգիան ի ուրախություն հենց նույն ընկերուհիների, պետք է զբոսնեն, պետք է ծնողների հետ հաճախ ժամանակ անցկացնեն:
Այդ ժամանակ կորչում է բանակում խուլիգանություն անելու դրդապատճառը: Ինչո՞ւ։ Բանն այն է, որ փակ տղամարդկային կոլեկտիվը միշտ վերածվում է բռնության ու ծաղրանքի միջավայրի: Նրանք կուտակում են չափից շատ բացասական էներգիա և իրացնում են այն միմյանց նկատմամբ:
Հավատացեք, ծառայության առավել ազատ ռեժիմը ոչ միայն չի թուլացնի պետության պաշտպանունակությունը, այլ ընդհակառակը, կամրացնի այն: Չե՞ք հավատում: Իսրայելի փորձը որպես օրինակ՝ մենք ծառայության ընթացքում յուրաքանչյուր շաբաթ, 1-2 օր տանն էինք լինում: Դրա շնորհիվ չէր կտրվում կապը ընտանիքի, ընկերուհիների, ընկերների հետ: Եվ մեզ մոտ զորամասում որևէ մեկի հետ կռվելու ոչ մի ցանկություն չէրառաջանում, չէ՞ որ շուտով տուն պետք է գնանք: Ավելին, ծառայության այդպիսի ռեժիմը ամրացնում էր ընկալումը, որ դու զինվոր ես և պետք է պաշտպանես քո ընտանիքը։ Մենք ամեն շաբաթ լինում էինք տանը: Իսկ ամեն շաբաթ հետդարձի ճանապարհին մայրիկի կարկանդակները հիշեցնում էին մեզ, որ մենք պաշտպան ենք»։