Արցախում 9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել (տեսանյութ)
Փետրվարի 13-ին ժամը 18:55-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 1984թ.
ծնված Շ. Ս.-ն վարելով «Նիսսան Իքստրաիլ» մակնիշի ավտոմեքենան, Մարտունի
քաղաքի Ազատամարտիկների և Խաչատրյան փողոցների հատվող խաչմերուկի
հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ, 2011թ.
ծնված Ա. Ս.-ին, ինչի հետևանքով վերջինս գանգուղեղային փակ տրավմայով, աջ
սրունքի ստորին երրորդի պատռված վերքով տեղափոխվել է Մարտունու շրջանային
բուժմիավորում:
Ճանապարհատրանսպորտային պատահարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի անուշադրությունը:Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից: