Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթին» առաջիկա 2 տարում չի մասնակցի Չեմպիոնների լիգային
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ՈՒԵՖԱ-յի որոշմամբ զրկվեց առաջիկա 2 տարիներին եվրագավաթներին մասնակցելուց: Այս մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-յի պաշտոնական կայքէջից:
Ակումբը տուգանվել է 30 միլիոն եվրոյով և զրկվել մրցաշարին մասնակցելուց՝ ֆինանսական արդար խաղի կանոնները չպահպանելու համար:
Նշվում է նաև,որ ակումբը կարող է բողոքարկել այս որոշումը: