Ղազախստանում զանգվածային անկարգություններից տուժած ընտանիքներին օգնություն են տրամադրել
Ղազախստանի Կորդայի շրջանում տեղի ունեցած անկարգություններից տուժած ընտանիքներին հումանիտար օգնություն է հասցվել: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Կայքը նշում է, որ սննդի և հիմնական անհրաժեշտության պարագաների տեսքով 57.2 տոննա մարդասիրական օգնություն է առաքվել 778 տուժած ընտանիքներին:
Վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, այս պահին Կորդայի շրջանում իրավիճակը շարունակվում է մնալ համեմատաբար հանդարտ: