Ֆորմալ պատգամավոր, ոչ ֆորմալ՝ ճամբարափոխ, ՀՀԿ-ն չի մասնակցի ձեր կեղծ օրակարգով քաղաքական կլոունադային․ Գեղամ Պետրոսյան
ՀՀԿ-ական Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Թիմից թիմ թռած, հանուն մանդատի սեփական քաղաքական ու ընկերասանիկական հարաբերությունները մոռացած Հայկ Կոնջորյանը այսօր նորից փայլել է իր մտքի գոհարներով` հայտարարելով որ մենք «ՈՉ»-ի ոչ ֆորմալ շտաբի մեջ ենք։ Չգիտեմ` Կոնջորյանը երազ է տեսել, թե եղունգ նայել, բայց ես ասում եմ իրականությունը։ Գնացեք և ձեր քարոզարշավը անցկացրեք։
Հանրապետականները չեն մասնակցելու ձեր կողմից ձևավորված կեղծ օրակարգով քաղաքական կլոունադային։ Հերիք է անիմաստ ինքնահաստատվեք ՀՀԿ-ին հիշելով` հալվա ասելով բերանդ չի քաղցրանում։
Ֆորմալ առումով պատգամավոր ես, ոչ ֆորմալ առումով` ճամբարափոխ...
Հ.Գ.
Քո քաղաքական գործունեության լավագույն գնահատականը տալիս է Google-ը։ Երբ փորձում ես փնտրել` «այսքան երիտասարդ, բայց արդեն Նատաշա» ասույթը»։