HouseNet-ը պատրաստակամություն է հայտնում համագործակցել Էջմիածին- Արմավիր մայրուղու լուսավորությունն ապահովելու հարցում (ֆոտո)
Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բաց նամակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին և ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանին։
Հաշվի առնելով Երևան- Արմավիր, Էջմիածին- Արմավիր տանող մայրուղու (23կմ) հաճախակի մահվան ելքերով վթարները և մթության համար բնակչության բողոքները՝ HouseNet ընկերությունը, քանի որ արդեն իսկ ճանապարհի այդ հատվածում տեղադրել է 350 հենասյուն, պատրաստակամություն է հայտնում շահագրգիռ կողմերի հետ համագործակցել մայրուղու լուսավորությունն ապահովելու հարցում։