«Իշխանությունների թևի տակ հարմար տեղավորված Սամվել Ալեքսանյանը մի օր հաստատ հայտնվելու է «ասֆալտին փռված»»
Նոր Հայաստանում «կարմիր» լույս ստացած Սամվել Ալեքսանյանի «Սիթի» -ներում բեսպրիդել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագորղ Մարգարիտա Դավթյանը:
«Այսօր առավոտյան մտնելով Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սիթի» սուպերմարկետների ցանց՝ բախվեցի աշխատակցի անտակտ պահվածքին։
Այն, որ բոլոր սուպերմարկետներում գործում են դրսից ձեռքի իրերը պահարանում պահելու մշակույթը, նորություն չէ, նաև պահարանները բանալիներով է փակվում և վստահ գիտես, որ ապահով է։
Բայց արի ու տես, որ մեր հարգարժան «օլիգարխի» սուպերմարկետում լրիվ բեսպրիդել է։ Մի կին ինձ կանգնեցնելով, ստիպում է իրերս դնել պահարանի մեջ, որի վրա ո՛չ փական կա, ո՛չ հսկող, ավելին գրված է, որ կորած իրերի համար սուպերմարկետը պատասխանատվություն չի կրում. «Ասում եմ՝ կներեք, թանկարժեք իրեր են, եթե հսկող չկա, պատասխանատվությունն էլ դուք չեք կրում, ինչպե՞ս թողնեմ, ես ինձ հետ կտանեմ, քանի որ ձեր մարկետում չունեք այս ապրանքից»։
Պնդեց, որ չմտնեմ մարկետ, եթե պահարանում չեմ թողնում իրերս։
Սա առաջին դեպքը չէ, «Սիթի»-ների բեսպրեդելի, երեկոյան ժամերին ՀԴՄ կտրոնների տրամադրում էլ չկա ու լավ կլինի կողմնապահությամբ ու աճպարարությամբ չզբաղվի նաև ՊԵԿ-ը։
Եվ բոլոր ժամանակներում իշխանությունների թևի տակ հարմար տեղավորված Սամվել Ալեքսանյանը մի օր հաստատ հայտնվելու է «ասֆալտին փռված»։
Բնական է, որ Ալեքսանյանը հիմա «արջի ծառայություն» է մատուցում՝ նոր Հայստանի իշխանությանը ազգ ու տակով խոնարհվում են, որ չեպեներ չունենան, բայց դե այն, ինչ ունի սկիզբ՝ կունենա նաև վերջ։
Հ.Գ. Եվ այստեղ էլ հիշեցի հեղափոխության օրերին «Սիթի»-ները բոյկոտող հասարակությանը, հետաքրքիր է նրանք այսօր ո՞ւր մնացին»,- գրել է նա։