Նեյմարը կարող է բաց թողնել Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ կայանալիք ՉԼ առաջին հանդիպումը
«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը նշել է, որ Նեյմարը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի խաղարկության Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ կայանալիք առաջին հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Ես չեմ կարող 100 տոկոսով ասել, թե արդյոք նա կխաղա՞ «Բորուսիա»-ի դեմ, թե՞ ոչ։ Մենք այս հարցով որոշում կկայացնենք ուրբաթ։
Մենք ռիսկի չենք կարող դիմել։ Մենք ուժեղ թիմ ունենք, սակայն եթե փոքր մտահոգություն լինի, ապա ռիսկի չենք դիմի»։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին։