Իշխանությունն իրավունք ունի՞ մեկ պաշտոնյայից ձերբազատվելու համար խաղալ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի հետ. Գևորգ Պետրոսյան
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բա սա սոցիալական պետություն է՞...
Ամենապարզ հաշվարկներով 3 միլիարդ դրամը լիովին բավարար է՝ 10 հազար անապահով մարդու վիրահատության և մարդկային կյանք փրկելու համար, եթե հաշվի առնենք, որ մեկ վիրահատության միջին գինը տատանվում է մոտավորապես 300 հազար դրամի շրջանակներում:
Դուք պատկերացնում ե՞ք, թե սա ինչ է նշանակում:
Բա իրեն սոցիալական հռչակող պետության իշխանությունն իրավունք ունի՞ իրեն ոչ ձեռնտու մեկ պաշտոնյայից ձերբազատվելու համար խաղալ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի ու առողջության հետ...
Պատմությունը ո՞նց է ներելու այս ամենը...
Ամոթ է, հետ քաշվել է պետք այդ անօրինական ու անտնտեսվար քայլերից...»: