Մարդկանց սիրեք նաև ընդդիմություն եղած ժամանակ, մի սպասեք գան իշխանության. Մարուքյանը շնորհավորեց
Այսօր սիրո տոնն է և չեմ կարող անտեսել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Բոլորը նշում են, մենք էլ չենմք կարող անտեսել»,-ասաց նա: Լրագրողները ժպտով արձագանքեցին:
«Ըստեղ սիրահարներ կան չէ՞»,-հարցրեց նա և դրական պատասխան ստանալով հավելեց. «Մարդկանց սիրեք նաև ընդդիմություն եղած ժամանակ, մի սպասեք գան իշխանության՝ նոր սիրեք»,-ասաց նա: