Սարսափելի վթար Լոռիում. ճանապարհից դուրս եկած մեքենան հարվածել է մայթին կանգնած կանանց, նրանք մնացել են երկու մեքենաների արանքում (տեսանյութ)
Երեկ՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտի:
Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզեցին՝ մահացածներն են՝ Լոռի Բերդի բնակիչներ, 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը և 60-ամյա Էմմա Ասուլյանը: