«Դուք որ հաց եք ուտում, կո՞ւլ ա գնում, պարոն վարչապետ»․ անօթևան բռնցքամարտիկ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե մարդու կամքին բռնանում են, ապա կպատժվեն․ հիմա ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ վարչապետն իր հանցախմբով իմ կամքին՝ որպես քազաքացու, բռնանում է։
Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զույցում ասաց նախկին բռնցքամարտիկ Արմեն Խալոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթին՝ հանրաքվեի հետ կապված։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Խալոյանն անօթևան է մնացել՝ նրա ընտանիքից, իր իսկ խոսքով, խաբեությամբ խլել են իրենց բնակարանը։ Նա չունի տուն և անձը հաստատող փաստաթուղթ, որով կարող է մասնակցել հանրաքվեին։
«Իմ կամքին բռնացել են ու բռնազավթել են իմ տունը, հիմա չեմ կարող մասնակցել հանրաքվեին»,- ասում է Արմեն Խալոյանը։ Նա նկատում է, որ թեկուզև իր բնակարանը զավթել են նախկին իշխանությունների օրոք, բայց այսօր արդարությունը և իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար այսօրվա իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում։ Ավելին՝ պատկան մարմինները մատնանշում են վաղեմության ժամկետի մասին դրույթն ու անգործության են մատնվում;
«Դուք որ հաց եք ուտում, կո՞ւլ ա գնում, պարոն վարչապետ»։
Մանրամասները՝ տեսանյութում