Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 1300 մարդ
Չինաստանում կորոնավիրուսը չի նահանջում: Երկրում ավելանում են հիվանդների ու մահացողների թվերը:
Ըստ երկրի առողջապահության մամուլի ծառայության տվյալների՝ այսօրվա դրությամբ վարակակիրների թիվը հասնում է 60390-ի: Մահացածների թիվը հասնում է 1370-ի: Մոտ 6000 մարդ արդեն առողջացել է:
Հավելենք նաև, որ վարակը շարունակում է տարածվել չինական մի շարք քաղաքներում: