Կարեն Նալբանդյանը նշանակվել է «Բորուսիա» Դորտմունդ - ՊՍԺ հանդիպման մրցավարների տեսուչ
Փետրվարի 19-ին՝ գերմանական Դորտմունդ քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիա» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա) առաջին հանդիպումը։
ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ:
Այդ մասին հայտնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: