Աշոտյանի «Իմ ընկեր» երգը ձայնագրել են վրացերենով (տեսանյութ)

Այս թեմայով
- Դավաճան վիժվածքների դեմ զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում. Արմեն Աշոտյանը փաստաթուղթ է հրապարակել
- Կապիտուլյա՛նտ, քո հետևից գալու են՝ կամ ժողովուրդը, կամ օրենքը, կամ Աստված. Արմեն Աշոտյան
- Ստահակը խոստովանեց, որ մեր տղաներին պատանդ է թողել Ադրբեջանում. Ա. Աշոտյանը՝ Փաշինյանին
- Հարց է առաջանում կրկին, արդյոք Մարուքյանը հասկացել ԵԱՀԿ ՄԽ գործունեության շրջանակը, առաջարկված սկզբունքները. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է վրաց օգտատեր Նոե Սուլաբիձեի հրապարակումը հենց Աշոտյանի հետ: Վրաց օգտատերը, մասնավորապես, գրել է.
«Արմեն, իմ թանակգին եղբայր: Իմ վրացի ընկերները վերցրել են քո գեղեցիկ երաժշտությունն ու փոխել այն՝ դարձնելով վրացերեն: ԲԱցի այդ, այն արդեն այստեղի ռադիոկայանների եթերում է: Հուսով եմ՝ չես բարկանա այդ առիթով: Սիրում եմ քեզ, եղբայր»:
Իր հերթին, Աշոտյանը կատակել է, որ իր հեղինակած երգը դուրս է եկել միջազգային ասպարեզ:
««Իմ ընկերը» երգը, որն այդքան սիրվեց Հայաստանում, դուրս է եկել միջազգային ասպարեզ:
Իմ վրաց ընկերները քիչ առաջ տեղեկացրեցին ինձ, որ Վրաստանի հայտնի երգիչ Բաչո Ռամիշվիլին ձայնագրել է իմ երգի վրացերեն տարբերակը, որն արդեն հեռարձակվում է հարևան երկրի ռադիոկայաններով:
Փաստորեն, Արամ Ասատրյանից և Թաթայից հետո սա երգի հերթական արտահանումն է Վրաստան»: