Շնորհավորում եմ բոլորիս. Աննա Հակոբյան (ֆոտո)
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշայինների պայքարում 5-րդ անգամ չեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանի հաղթանակին:
Նա հրապարակել է Ալեքսանյանի լուսանկարն ու կից գրել.
«Արթուր ջան, շնորհակալություն, մեր երկրի պատիվն ու դրոշը կրկին բարձր պահելու համար։
Շնորհավորում եմ բոլորիս, որ ունենք Արթուր Ալեքսանյանի նման մարզիկ և ոգեշնչող օրինակ»։