Սկանդալ Ղազախստանում. Նազարբաևի թոռը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Աիսուլթան Նազարբաևը, քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Երիտասարդն ասել է, որ իր ընտանիքը ճնշում է գործադրում նրա վրա:
Բացի այդ, ըստ Նազարբաևի, նա տիրապետում է ինֆորմացիայի Ռուսաստանի և Ղազախստանի կառավարության միջև կոռուպցիայի մասին:
Ղազախստանի նախկին նախագահի թոռը նշել է, որ նա պատմել է նշված տեղեկության մասին բրիտանական Times պարբերականին: