Վլադիմիր Կլիչկոն կարող է վերադառնալ մեծ բռնցքամարտ
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է ռինգում իր հնարավոր վերադարձի մասին: Այդ մասին հայտնում է The National-ը:
Ըստ նրա՝ մոտ ժամանակներս նա չունի ռինգ վերադառնալու պլաններ, բայց չի բացառում, որ դրանք կարող են փոխվել: Նա նաև նշել է, որ վերադառնալու դեպքում չի պատրաստվում կրկնել իր պատմությունը:
Կլիչկոն հավելել է նաև, որ հատուկ նպատակ չունի ինչ-որ մեկի «ծնոտը կոտրելու»: