Չարենցավանում ավտովթարի հետևանքով տուժել է քաղաքապետի կինը. պատճառը մերկասառույցն է եղել (ֆոտո)

Երեկ՝ փետրվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Չարենցավանի բնակիչներ՝ 36-ամյա Նորայր Սիմոնյանի վարած Grand Cherokee մակնիշի 35 OC 535 համարանիշի և 47-ամյա Արա Մխիթարյանի վարած Hyundai մակնիշի 55 ՕՕ 035 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր՝ Չարենցավանի բնակիչ, 47-ամյա Արմինե Շահգալդյանը «աջ ստորին վերջույթի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ Hyundai ավտոմեքենան պատկանում է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Շահգալդյանը նրա կինն է, ճանապարհն էլ ամբողջովին եղել է անանցանելի, ու ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչները մատը մատին չեն խփել, որպեսզի քաղաքը մաքրեն մերկասառույցից։ Ու ստացվում է, որ քաղաքապետը սեփական մաշկի վրա զգաց աշխատանքները թերի կատարելու հետևանքով ինչ տեղի ունեցավ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում





