Միլիարդատեր Ջեֆֆ Բեզոսը ռեկորդային գնով տարածք է գնել ԱՄՆ-ում
Ամերիկացի ձեռներեցը, Amazon-ի հիմնադիրը և աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆֆ Բեզոսը, անշարժ գույք է գնել Բևերլի Հիլզում ռեկորդային 165 միլիոն դոլարով, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Հրապարակման համաձայն՝ նախկինում Լոս Անջելեսում և նրա շրջակայքում ոչ մի բնակելի անշարժ գույք չի վաճառվել այդքան մեծ քանակությամբ:
Հստակեցվում է, որ գույքի տարածքը կազմում է մոտ 3,6 հեկտար: Տարածքում կա թենիսի կորտ, գոլֆի խաղադաշտ, մի քանի այգիներ և տներ:
Նշվում է նաև, որ Բեզոսը գույքը գնել է մեծահարուստ Դեյվիդ Գեֆենից: