Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի համար սպառնալիք են Աֆրիկայում. Ռոջեր Կլուտեր
Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-մայոր Ռոջեր Կլուտերը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը սպառնալիք են ներկայացնում Միացյալ Նահանգների համար Աֆրիկայի մայրցամաքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Որպես իր թեզի ապացույց, նա խոսել է ռուս վարձկանների մասին, որոնք, ենթադրաբար, գործում են Աֆրիկայում: Այնուամենայնիվ, ռուսական կողմը բազմիցս հերքել է Աֆրիկայում ռուս վարձկանների առկայության մասին լուրերը:
Նաև Աֆրիկայում ԱՄՆ սպառնալիքների շարքում Կլուտերը նշել է «Ալ-Քաիդա»-ին միացած զինյալների գործողությունները: