Խոշոր ավտովթար Հնդկաստանում. կա 13 զոհ և 31 վիրավոր
Հնդկաստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել և 31-ը վիրավորվել: Այս մասին հաղորդել է ANI- ն:
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել Ագրա-Լուկնոու ավտոճանապարհին:
Ըստ ոստիկանության՝ երկհարկանի մասնավոր ավտոբուսը բախվել է կանգնած բեռնատարին, որը ավտոբուսի վարորդը չի տեսել: Միևնույն ժամանակ, ավտոբուսում եղել է 40-45 ուղևոր: