Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը կարիերայի մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգքաշային կարգի եզրափակիչում Ղարիբյանն ուժերը չափեց թուրք Կերեմ Կամալի հետ: Հայ ըմբիշը հաղթեց թուրք մարզիկին 5:5 հաշվով և նվաճեց առաջնության ոսկե մեդալը: