Իմ պատմությունը քոնը չէ, նրանցն էլ իմը չէ. Իվետա Մուկուչյան
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, իր Ինստրագամի էջում և գրել.
«Երբեմն թվում է, թե մենք չենք կարող հետևել ուրիշներին: Երբեմն թվում է, թե աշխարհը շատ արագ է ընթանում, իսկ մենք մեր քայլերը դանդաղեցնում ենք ...
Մենք պետք է սովորենք ոչ թե մտահոգվել այլոց պատմությունների մասին, այլ կենտրոնանալ մեր սեփականի վրա: Ճակատագիրն այնպես է անում, որ յուրաքանչյուրի կյանքում ամեն ինչ պատահի ճիշտ ժամանակին:
Որքան կարևոր են համբերությունն ու խաղաղությունը սեփական երազանքները ստեղծելու և մեր նպատակներին հասնելու համար, նույնքան կարևոր է նաև շնչել այդ ամենի ընթացքում...
Իմ պատմությունը քոնը չէ, նրանցն էլ իմը չէ: Երբեք մի համեմատեք: Կենտրոնացեք, խորհեք, բայց շարունակեք առաջ գնալ... #ուժեղեղեք»: