Էդմոն Մարուքյանը դիմել է Տիգրան Մուկուչյանին (ֆոտո)
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Քիչ առաջ դիմել եմ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ առաջարկելով հանրաքվեի ընթացքում ապահովել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում` ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով։
Գրության մանրամասները կարող եք տեսնել ստորև»,- գրել է Մարուքյանը: