Անդրեյ Շևչենկոն ամռանը կարող է գլխավորել «Միլանը»
Ինչպես տեղեկանում ենք լրագրող Դանիել Լոնգոյի թվիթերյան իր Միկրոբլոգից, «Միլան»-ի ղեկավարությունը դիտարկում է ամռանն Անդրեյ Շևչենկոյին նշանակել թիմի մարզիչ:
Թիմի տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին հակված է մրցաշրջանի ավարտին հրավիրել ուկրաինացի մասնագետին, եթե թիմը բաց թողնի Չեմպիոնների լիգայի ուղեգրի նվաճումը, կամ պարտվի Իտալիայի գավաթում: Սրանք այն պայմաններն են, որոնք սահմանվել են թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի առջև:
23 տուրից հետո «Միլան»-ն Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է 10-րդ տեղը: