Փաստորեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ինձ ավելի է վստահում, քան Ալեն Սիմոնյանին. Արսեն Բաբայանը փաստաթուղթ է հրապարակել
Փաստորեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ինձ ավելի է վստահում, քան Ալեն Սիմոնյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«Նրան չի ասել, որ հանդիպել է ՍԴ դատավորների հետ, մինչդեռ ինձ ավելի վաղ պաշտոնապես արդեն ասել էին, որ այդպիսի հանդիպումները կան և շարունակվում են: Այդ թվում՝ Ֆելիքս Թոխյանի հետ»,- գրել է նա:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշել էր, որ ՍԴ ոչ մի դատավոր Ազգային ժողովի շենք չի մտել՝ ինքը խոսել է Արարատ Միրզոյանի հետ: