Ձեր հռետորաբանությունն ազդում է ձեր նախագծերի ընկալման վրա․ եկեք ունքն ուղղելու փոխարեն, աչքը չքանդենք․ Դանիելյանը՝ ԼՀԿ-ին (տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կողմ կքվեարկի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, եթե վերջիններս համաձայնեն առաջին ընթերցումից հետո բոլոր խմբակցություններից ներկայացուցչություն ապահովել՝ նախագիծը քննարկելու և փոփոխության ենթարկելու համար։
Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։
«Ձեր հռետորաբանությունն ազդում է ձեր նախագծերի ընկալման վրա․ եկեք այնպես անենք, որ ունքն ուղղելու փոխարեն, աչքը չքանդենք»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։