Չինաստանում կորոնավիրուսից արդեն մահացել է 1100 մարդ
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից արդեն մահացել է 1113 մարդ: Այդ մասին են վկայում Չինաստանի առողջության պետական կոմիտեի կայքում հրապարակված տվյալները:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին երկրում կա 44 653 վարակակիր անձ:
Միևնույն ժամանակ հիվանդներից 8200-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
4740 մարդ բուժվել և դուրս է գրվել բժշկական հաստատություններից: